Ուժային

Ուժային (ֆիթնես) մարզասրահը հագեցած է տարատեսակ մասնագիտացված մարզասարքերով և ազատ քաշերով՝ մարմնի բոլոր մկանները մարզելու համար։ Մարզասարքերի մեջ առկա են Hammer տեսակի և բլոկային մարզասարքեր։ Սրահում գործում է նաև ժամանակակից օդամաքրման համակարգ։

Խմբային

ԻնՍպորտ մարզաառողջարանային կենտրոնը իր հաճախորդներին առաջարկում է խմբային դասընթացների մասնակցության և ընտրության հնարավորություն ՝ կախված Ձեր անհատական նախասիրությունից։

Լող

Ժամանակակից և նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լողավազանը նախատեսված է ինչպես պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների, այնպես էլ առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի սիրահարների համար։

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ

ՀՀ, ք. Երևան, Պարույր Սևակ 8/3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ` 07:00 - 23:00

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ

ՀՀ, ք. Երևան, Պարույր Սևակ 8/3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ` 07:00 - 23:00

ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

«Երբ սպորտն ապրելակերպ է»․ 2018 թ․ նոյեմբերի 7-ին այս կարգախոսով հանրության առջև իր դռները բացեց «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրը։ Ժամանակակից մարզասարքերով հագեցած համալիրը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում և կարևորում են առողջ ապրելակերպը։

«ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրը բազմաֆունկցիոնալ մարզական կենտրոն է, որը ներառում է լողավազան՝ հագեցած գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով, ուժային պարապմունքների և կարդիո պարապմունքների սրահներ, ինչպես նաև 2 խմբային պարապմունքների սրահներ՝ խմբային տարաբնույթ մարզումներ անցկացնելու համար։ Կենտրոնում գործում են նաև 2 տեսակի շոգեբաղնիքներ և սպա կենտրոն, որտեղ մատուցվում են առողջարանային ծառայություններ:

Հունիսի 22-ին  առաջին անգամ Հայաստանում կայացավ «Breakletics - HIIT the Beat» բաց դասընթաց, որը վարեց Բեռլինից ժամանած Breakletics-ի հիմնադիր, աշխարհահռչակ Պետեր Սովինսկին: Կարդալ ավելին
Ստեպ-աերոբիկան բաղկացած է խորեոգրաֆիկ շարժումներից, որոնք իրականացվում են բարձր հարթակի վրա: Կարդալ ավելին
Մեր ակումբում ֆիթնեսի պարապմունքները սկսվում են ֆիթնես թեստավորման կաբինետից Կարդալ ավելին