Կարդիո մարզումներ
Կարդիո սրահը համալրված է մասնագիտական մարզասարքերի տեսականիով, որոնց շարքում են վազքուղիները՝ կարդիո մարզման համար նախատեսված տարաբնույթ ծրագրերով։ Կարդիո սրահում նաև առկա են հեծանիվներ՝ ուղղահայաց և հորիզոնական նստատեղիներով, դահուկ մարզասարքեր, որոնցով հնարավոր է կատարել նաև ստեպային վարժություններ։ Սրահում մշտապես լինում է հերթապահ մարզիչ, ով հարցերի դեպքում ուղղորդում է Ձեզ։
Կարդիո վարժությունները նախատեսված են սրտանոթային և շնչառական դիմադրողականության բարելավման համար ու դրական ազդեցություն ունեն թոքերի և ընդհանուր նյութափոխանակության վրա։ Կարդիո մարզումները ոչ միայն այրում են մեծ քանակությամբ կալորիաներ, այլև բարենպաստ ազդեցություն գործում Ձեր կենսակերպի վրա՝ նվազեցնելով տարատեսակ հիվանդությունների առաջացման վտանգը։ Ըստ Ձեր նպատակների՝ կարդիո սրահում կանոնավոր մարզումները կապահովեն Ձեր ֆիզիկական ակտիվությունը և կպահպանեն Ձեր առողջ քաշը՝ նպաստելով ինքնազգացողության բարելավմանը։