BREAKLETICS

Կարդիո / ուժային, ֆիթնես

Նպատակը
Մարզում է մարմինը և միտքը, հավասարաչափ ակտիվացնում է ուղեղի երկու կիսագնդերը։ Մարզելով խորանիստ մկանները՝ զարգացնում է ֆիզիկական ուժը, մկանային դիմադրողականությունը, շարժումների ներդաշնակվածությունն ու ռիթմիկան, ճկունությունը, հավասարակշռությունը։ Երկարատև մարզման ընթացքում մարմինը ձեռք է բերում ատլետիկ կազմվածք՝ միաժամանակ այրելով ավելորդ ճարպերը։ Ընդգծում է մկանները՝ մարմնին սլացիկ տեսք հաղորդելով:

Սահմանափակումներ 
տարիքային / առողջական
Տարիքային և սեռային սահմանափակումներ չկան։ Սրտի խնդիր ունեցող մարդկանց (օրինակ՝ սրտի անբավարարություն, առիթմիա) չի թույլատրվում մասնակցել մարզումներին կամ մասնակցել միայն չափավոր՝ բժշկի թույլտվությամբ: Անչափահասներին՝ մինչև 17 տարեկան, թույլատրվում է մարզվել չափավոր:

Կալորիաներ
Մեկ մարզման (55 րոպե) ընթացքում այրվում է 600-800 կկալ՝ կախված օրվա ծրագրի և հաճախորդի մոտեցման ձևից: