KIDS TIME (GAMES)
Մտավոր և Ֆիզիկական խաղեր / ժամանց
Նպատակը
Դասի հիմնական նպատակն է խաղային գործունեությամբ նպաստել երեխաների ֆիզիկական զարգացմանը, ինչպես նաև քայլքի, վազքի, թռիչքի, մագլցման, սողալու, նետելու, բռնելու կարողությունների ձևավորմանը: Մարմնամարզական խաղերը՝ լինելով կոլեկտիվ գործունեության տեսակ, առաջին հերթին երեխաներին հնարավորություն են տալիս լիարժեք շփվել միմյանց հետ: Տարբեր բարդության խաղերում արգելքների և խոչընդոտների հաղթահարման արդյունքում երեխաների մոտ ձևավորվում են կամային մի շարք կարևոր հատկություններ՝
• ինքնուրույնություն,
• վճռականություն,
• համառություն,
• նպատակասլացություն,
• ինքնատիրապետում։
Սահմանափակումներ
տարիքային / առողջական
Սեռային սահմանափակումներ չկան: Կարող են մասնակցել մինչև 18 տարեկան բոլոր երեխաները: Մասնակցության համար առողջական խիստ սահմանափակումներ չկան:
Տևողություն
Մեկ դասաժամի տևողությունը 5օ րոպե է։