PILATES

Պիլատես / ֆիթնես

Նպատակը
Պիլատեսը վարժությունների համակարգ է, որը շնչառական ճիշտ տեխնիկայի միջոցով նպաստում է մարմնի հավասարակշռված զարգացմանը, կոնքի կայունությանը, ճկունությանը, սահունությանը, մկանների գեղեցիկ ձևավորմանը։ Մեթոդը նպաստում է նաև խորանիստ մկանների համաչափ զարգացմանը, որոնք իրենց հերթին բարելավում են կեցվածքը՝ ապահովելով ողնաշարի ամրությունն ու կայունությունը։ Պիլատեսը շատ հաճախ կիրառվում է որպես վերականգնողական (ռեաբիլիտացիոն) մեթոդ, որն օգնում է արագ վերականգնվել տարբեր աստիճանի վնասվածքներից հետո։ Ֆիզիկական վարժություններն ամրապնդում են առողջությունը, բարձրացնում են պաշտպանողական մեխանիզմները, արտաքին գործոնների հանդեպ մեծացնում օրգանիզմի հարմարվողականությունը:

Սահմանափակումներ 
տարիքային / առողջական
Մեթոդը տարիքային և սեռային սահմանափակումներ չունի։ Խորհուրդ չի տրվում մարզվել, երբ առկա են բորբոքային, ինչպես նաև տարբեր աստիճանի օնկոլոգիական հիվանդություններ։ Նախապես անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ ողնաշարային խնդիրների՝ հատկապես ճողվածքների, սկոլիոզի, կիֆոզի և լորդոզի խորը աստիճանների դեպքում մարզվելու համար։

Կալորիաներ
Չնայած նրան, որ պիլատեսի դեպքում նպատակը կալորիաների այրումը չէ, այնուամենայնիվ 30 րոպեի ընթացքում միջին ինտենսիվության մարզման պարագայում այրվում է 180 կկալ, այնուհետև՝ 15 րոպեն մեկ ևս 90 կկալ։ Ստացվում է, որ մեկ մարզման ընթացքում այրվում է մոտավորապես 300 կկալ։