Խմբային մարզումներ

«ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրն իր հաճախորդներին առաջարկում է խմբային դասընթացների մասնակցության և ընտրության հնարավորություն՝ ըստ իրենց նախասիրությունների։ Խմբային դասընթացները նախատեսված են ֆիզիկական տարբեր պատրաստություն ունեցող անձանց համար և ուղղված են մարմնի ողջ մկանային խմբերի աշխատանքին։ Խմբային դասընթացներն ունեն մարզման հատուկ մեթոդիկա, ինչը նպատակաուղղված ծրագրի միջոցով առավելագույնը 1 ժամվա ընթացքում արդյունավետ մարզումներ անցկացնելու և կարճ ժամանակահատվածում ցանկալի արդյունքի հասնելու հնարավորություն է տալիս։

Խմբային մարզումների միջոցով ընդգծվում են Ձեր մկանները, այրվում են մեծ քանակությամբ կալորիաներ, բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը, կարճ ժամանակահատվածում հնարավոր է ազատվել ավելորդ քաշից և ունենալ գեղեցիկ կազմվածք։ Հաշվի առնելով Ձեր նախասիրությունները և առաջնահերթ նպատակը՝ մեր փորձառու մարզիչների խորհուրդներով Դուք կընտրեք Ձեզ հոգեհարազատ և Ձեր անհատական կարիքներին համապատասխան խմբային մարզումները՝ հասնելով առավելագույն արդյունքի։


   



Ինսպորի խմբային մարզումների տեսակները՝

STRETCHING
STEP AEROBICS

FITBALL
LEG POWER
ABS, BACK & STRETCH
TOTAL BODY TRAINING
LOWER BODY
TRX
BREAKLETICS
YOGA

ZUMBA
SPINNING
FULL BODY WORKOUT
PILATES
BODY CORRECTION
KIDS GYMNASTICS
ORIENTAL DANCE
RESTORATIVE YOGA
CIRCUIT WORKOUT
AMAZONAS