ԻՆՍՊՈՐՏԸ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՑ

Հունիս 10, 2020

ԻնՍպորտ մարզաառողջարանային կենտրոնը կվերսկսի իր աշխատանքները ուղիղ երեք ամիս անց` հունիսի 14-ին:

Մենք անհամբեր սպասում էինք մեր հանդիպմանը:
Հայտնում ենք, որ վերաբացվելուց հետո, հոգալով Ձեր առողջության մասին, անհրաժեշտ է հետևել մի շարք սահմանափակումների:

Հունիսի 14-ից ԻնՍպորտում կաշխատեն հետևյալ գոտիները․
- լողավազանը,
- ուժային և կարդիո (ֆիթնես) մարզասրահները,
- խմբային մարզումների երկու մարզասրահները, ինչպես նաև որոշ խմբային մարզումներ կանցկացվեն բացօթյա՝ ԻնՍպորտի տանիքում:

Մենք կշարունակենք մարզումները նաև առցանց՝ մեր ակումբի այն անդամների համար, ովքեր դեռևս կցանկանան սառեցված պահել իրենց աբոնեմենտները:

- ԻնՍպորտի ընդհանուր մուտքի, հանդերձարանի, առանձին սրահների մուտքերի մոտ տեղադրված են ալկոհոլային հիմքով ախտահանիչներ (խնդրում ենք պարբերաբար ախտահանել ձեռքերը), տեղադրված են անձեռոցիկների և դիմակների փակ աղբարկղներ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական պաստառներ:

- Մեր աշխատակիցները ջերմաչափվում են օրը երկու անգամ: Ակումբի անդամները կջերմաչափվեն այցելության ժամանակ՝ ընդհանուր մուտքի մոտ, ջերմաստիճանը գրանցվելու է էլեկտրոնային գրանցամատյանում: Խնդրում ենք ակումբ այցելել դիմակներով: Դիմակները թույլատրվում է հանել միայն մարզական գոտիներում՝ մարզման ժամանակ:

- Մարզասարքերը տեղադրված են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա: Որոշ մարզասարքեր ենթակա չեն լինի օգտագործման՝ մարզվողների ֆիզիկական հեռավորությունը պահպանելու համար: Խնդրում ենք Ձեր ներողամտությունը ժամանակավոր անհարմարությունների համար, սակայն կգործեն նվազագույն քանակով անհրաժեշտ մարզասարքերը բոլոր մկանների մարզման համար:

- Յուրաքանչյուր օր՝ ֆիքսված ժամերի՝ հնարավորինս չխանգարելով մարզումներին, իրականացվելու է տարածքի, մարմնամարզական օբյեկտների մակերեսների, մարզասարքերի, դռների բռնակների, սեղանների, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ և այլն), սանհանգույցների մակերեսների ախտահանում:

- Խնդրում ենք մարզումից հետո Ձեր շփման մարզասարքերի բոլոր մակերեսները մշակել սրահում տեղադրված 60-80%-անոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով:

- Ամեն օր մարզումների ավարտից հետո իրականացվելու է ԻնՍպորտի ամբողջ տարածքի մանրակրկիտ մաքրում և ախտահանում: Ախտահանման նպատակով կիրառվում են քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր:

- Ինսպորտի օդափոխության կենտրոնական համակարգը թույլ է տալիս իրականացնել բոլոր մարզասրահների և տարածքների անընդհատ օդափոխություն՝ բացառելով միջանցիկ օդափոխությունը: Օդը մատակարարվում է դրսից, որն անցնելով ֆիլտրացիոն համակարգով առանձին օդուղիներով ուղղորդվում է տարբեր սրահներ, իսկ սրահների օդը դուրս է բերվում կենտրոնից:

- Յուրաքանչյուր օգտագործումից հետո, ինչպես և միշտ, հանդերձապահարանները մաքրվում են ախտահանիչ նյութերով: Անձնական իրերը հանդերձապահարաններում պահելու համար ձեզ կտրամադրվեն մեկանգամյա օգտագործման պարկեր:

- Խմբային մարզումների մարզասրահները կաշխատեն ժամը մեկ՝ ապահովելով ընդմիջման ժամանակ դահլիճի ամբողջական ախտահանումը: Տվյալ մարզասրահի ախտահանման ժամանակ մարզում կիրականացվի մեկ այլ մարզասրահում կամ տանիքում՝ ապահովելով հաջորդող խմբային մարզումների անցկացման հնարավորությունը: Մարզագորգերը ախտահանվում են դրանց օգտագործումից հետո:

- Մարզասրահում խնդրում ենք խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 հոգու առկայություն: Խնդրում ենք հետևել տվյալ մարզասրահի պատասխանատու մարզչի հրահանգներին և կուտակումներից խուսափելու համար մարզվել այլ առաջարկվող վայրերում: Որոշ ժամերի հնարավոր է հաճախման սահմանափակումների իրականացում, և Ձեզ կառաջարկվի նախօրոք գրանցվել տվյալ ժամերին հաճախելու համար:

- ԻնՍպորտում լողավազանի ջրի մաքրումն իրականացվում է գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման, քիմիական, մեխանիկական և օզոնային մաքրմամբ։ Ջուրը բացարձակ անվտանգ է, սակայն լողուղյակներում անհրաժեշտ է պաշտպանել ֆիզիկական հեռավորություն, չխմբվել ու հետևել մարզչի հրահանգներին և ցուցումներին։

- ԻնՍպորտի ցնցուղարանները առժամանակ չեն գործի: Խնդրում ենք ներկայանալ մարզումների արդեն մարզահագուստը հագած, ինչպես նաև մարզվելուց առաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացնել տանը:

- Մենք առժամանակ խուսափելու ենք մանկական լողի և խմբային մարզումների կազմակերպումից և բոլոր երեխաների աբոնեմենտները ևս կսառեցվեն: Ծնողների հատուկ խնդրանքների առկայության դեպքում՝ կքննարկվի փոքր խմբերով մարզումների կազմակերպման հնարավորությունը: Մեր փոքրիկ հաճախորդների համար կպահպանվեն առցանց դասընթացքները։

- Եթե Ձեր անձնական անվտանգությունից ելնելով չեք ցանկանա դեռևս հաճախել մարզումների, ապա Ձեր աբոնեմենտը անվճար կսառեցվի ակումբի հաշվին։

Ձեր առողջությունը կարևոր է մեզ համար։

Առողջ եղե՛ք և մարզվե՛ք անկախ իրավիճակից։