ՄԱՐԶՎԵԼ ՄԱՐԶԻՉՈՎ ԹԵ՞ ԱՌԱՆՑ

Սեպտեմբեր 30, 2021

Մարզվել մարզիչով թե՞ առանց։ Սա է գլխավոր հարցերից մեկը։

Ինչպես ցույց է տալիս փորձը, անարդյունավետ է մարզվել առանց մարզչի օգնության և խորհուրդների։

▶Ներկայացնենք մի քանի պատճառ։

????Անհամապատասխանություն դրված նպատակի և կատարած վարժությունների մեջ։
Օրինակ` եթե դու ուզում ես ուղղակի ձգվել, կոփել մարմինդ և կատարում ես ճարպերը այրող, բարձր ինտենսիվության վարժություններ, ապա ստանում ես այլ արդյունք։ Կախված քո նպատակից՝ մարզիչը կառաջարկի ՃԻՇՏ վարժությունների համադրություն։

????Վարժությունների սխալ տեխնիկա։
Դա ոչ միայն անարդյունավետ է, այլև շատ վնասակար առողջության համար։ Հատկապես ծանր քաշերով վարժությունները սխալ կատարելիս կարող է առաջանալ առողջական շատ խնդիրներ՝ վնասվածքներ, կոտրվածքներ և այլն։

????Մոտիվացիայի բացակայություն։
Առանց մոտիվացիայի որևէ նպատակի հասնելը չափազանց դժվար է։ Մարզիչը այն մարդն է, ով միշտ պատրաստ է օգնել քեզ։ Ոգեշնչման ճիշտ խոսքերից հետո դու հավատում ես ուժերիդ ու կատարում ես վարժության ևս մեկ մոտեցում։

❗Այս ամենից կարող ենք գալ մի եզրահանգման։ Եթե առաջին անգամ եկել են մարզասրահ, ունես որևէ արդյունք ստանալու հստակ նպատակ, երբեք չես զբաղվել սպորտով, երբևէ որևէ կապ չես ունեցել սպորտի հետ, չունես մարզման արդեն իսկ պատրաստ ծրագիր, ապա մենք խորհուրդ ենք տալիս դիմել մարզչի աջակցությանը` անվնաս մարզվելու և առավելագույնս լավ արդյունք ունենալու համար։
_______________________
❗Մենք առաջարկում ենք անհատական մարզումների ծրագիր, որը մշակվում և անցկացվում է տարիների փորձ ունեցող մարզիչների կողմից։

▶Վստահեցնում ենք՝ այստեղ դու հնարավորինս կարճ ժամանակահատվածում կհասնես քո ցանկալի արդյունքին՝ առանց առողջությանդ վնաս հասցնելու։