Նորություն
«ԻՆՍՊՈՐՏ» ՄԱՐԶԱԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՄԲ ՍՏԵՂԾՎԵԼ ՇՈՒՐՋ 50 ՄՇՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Նոյեմբեր 07, 2018«ՆյուԹեքն» ընկերությունը Պարույր Սևակ 8/3 հասցեում ներկայացնում է «Ինսպորտ» մարզաառողջարանային նորակառույց համալիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՆյուԹեքն» ընկերությունից, համալիրը կաուցապատման արժեքը կազմել է 1,72 մլդ. ՀՀ դրամ: Մարզահամալիրի ընդհանուր կառուցապատված մակերեսը կազմում է 6400 մ2: Կառուցապատումը իրականացվել է «Արարատ» բանկի կողմից տրամադրված վարկային ռեսուրսների հաշվին:
Մարզահամալիրը հագեցած է ժամանակակց տեխնիկայով, կահավորված է արդիական մարզագույքով և լավագույնս ծառայելու է մայրաքաղաքի բակիչների սպորտային առօրիայի կազմակերպմանը: Համալիրի թողունակությունը ժամում հասնում է մինչև 150 մարդ: Սպորտային համալիրի գործարկմամբ ստեղծվել շուրջ 50 մշտական աշխատատեղ:
«Ինսպորտ» մարզաառողջարանային համալիրի կարգախոսն է՝ երբ սպորտը ապրելակերպ է:
Աղբյուրը` ԱՐՄԵՆՊՐԵՍ