Լողավազան և շոգեբաղնիք
Ժամանակակից և նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լողավազանը նախատեսված է ինչպես պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների, այնպես էլ առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի սիրահարների համար։ Մեր առաջնային նպատակն անվտանգ և մաքուր միջավայր ապահովելն է, Ձեր լիարժեք մարզման կազմակերպելը և անգամ ամենաքմահաճ հաճախորդներին գոհացնելը։
Լողով զբաղվելը խրախուսվում է բոլորի համար, քանի որ այն մարզում է ամբողջ մարմինը, բարձրացնում է դիմադրողականությունը, ամրապնդում է մկանները, ինչպես նաև նպաստում է սրտանոթային համակարգի բարելավմանը։
Մեզ մոտ գործում են լողի անհատական և խմբային մարզումներ բոլոր տարիքի անձանց համար։ Մեր պրոֆեսիոնալ և փորձառու մարզիչների օգնությամբ Դուք կարճ ժամանակահատվածում ձեռք կբերեք բոլոր անհրաժեշտ հմտությունները ջրում Ձեզ անվտանգ և ինքնավստահ զգալու, ինչպես նաև առավելագույն արդյունքին հասնելու համար։ Ըստ Ձեր ցանկության՝ մեր հմուտ մարզիչները Ձեզ կսովորեցնեն ոչ միայն նվազագույն հմտությունները, այլև կուղղորդեն և կանցկացնեն պրոֆեսիոնալ տարբեր մակարդակների դասընթացներ՝ զարգացնելու և առավելագույն աստիճանի հասցնելու Ձեր անհատական ներուժը, ինչպես նաև մարզիկներին կնախապատրաստեն տարատեսակ մրցումների համար։
Լողավազանից օգտվող հաճախորդները կարող են նաև մասնակցել ջրային աէրոբիկայի խմբային դասընթացներին՝ նախատեսված նրանց համար, ովքեր ցանկանում են մարզել իրենց մարմինը, ամրապնդել մկանները և զարգացնել ճկունությունը։ Ջրային աէրոբիկայի մարզումների շնորհիվ Դուք Ձեր մկաններն ու հոդերը կթոթափեք լարվածությունից, կբարելավեք արյան շրջանառությունը՝ միաժամանակ ազատվելով ավելորդ քաշից։ Ջրային վարժությունների միջոցով Ձեր մկաններն աշխատում են ավելի ինտենսիվ, ինչն էլ, քան ցանկացած այլ վարժության նույն ժամանակահատվածի դեպքում, ավելի մեծ քանակությամբ կալորիա այրելու հնարավորություն է տալիս։
Լողավազանի ջրի մաքրման համար նախատեսված է գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգ՝ օզոնային, ուլտրամանուշակագույն, PH և քլորային (նվազագույն քլորի առկայությամբ):
Լողավազանը պատված է կերամիկական բարձրակարգ մանրասալիկներով։ Այն ունի 25 մետր երկարություն և 16 մետր լայնություն:
Շոգեբաղնիք
«ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրն իր հաճախորդներին նաև ֆիննական ու թուրքական շոգեբաղնիքներից օգտվելու հնարավորություն է ընձեռում՝ որպես աշխատանքային օրվա լարվածությունը թոթափելու հիանալի տարբերակ։ Խորհուրդ է տրվում շոգեբաղնիքից օգտվել մարզումներից հետո․ դա վերականգնում է Ձեր մկանները, օրգանիզմը մաքրում տոքսիններից, ինչպես նաև դրական ազդեցություն գործում մաշկի և սրտանոթային համակարգի վրա։