Ուժային մարզումներ

Ուժային (ֆիթնես) մարզասրահը հագեցած է տարատեսակ մարզասարքերով և ազատ քաշերով՝ մարմնի բոլոր մկանները մարզելու համար։ Մարզասարքերի թվում առկա են «Hammer» տեսակի և բլոկային մարզասարքեր։ Սրահում, որտեղ գործում է ժամանակակից օդամաքրման համակարգ, ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ Ձեր մարզումներն առավել հաճելի և արդյունավետ դարձնելու համար։ Մարզասարքերի ճիշտ և անվտանգ կիրառումն էլ ապահովելու համար Ձեզ կօգնեն մեր փորձառու մարզիչների խորհուրդները։

Ուժային մարզասրահը նախատեսված է տարբեր տարիքի և ֆիզիկական տարբեր պատրաստություն ունեցող անձանց համար։ Մարզասարքերն ունեն հստակ ուղղվածություն՝ պայմանավորված մարզումների առանձնահատուկ նպատակներով։ Մարզասրահից կարող են օգտվել նրանք, ովքեր ցանկանում են զարգացնել մկանները, խթանել տոկունությունը և բարելավել կազմվածքը՝ առողջ ապրելակերպը դարձնելով իրենց առօրյայի անբաժան մասը։ Կանոնավոր հաճախումների և ճշգրիտ մարզումների միջոցով Դուք կարճ ժամանակահատվածում ձեռք կբերեք մկանային զանգված, կազատվեք ավելորդ քաշից, ինչպես նաև կունենաք գեղեցիկ և սլացիկ արտաքին։