ZUMBA
Կարդիո / պար, ֆիթնես
Նպատակը
Զարգացնում է մկանային դիմադրողականությունը, շարժումների ներդաշնակվածությունը, ճկունությունը, հավասարակշռությունը և ռիթմիկան, օգնում է ազատվել ավելորդ քաշից և սթրեսներից: Քանի որ մկանային բոլոր խմբերն ակտիվ աշխատում են, երկարատև մարզման ընթացքում մարմինը ձեռք է բերում սլացիկ կազմվածք:
Սահմանափակումներ
տարիքային / առողջական
Տարիքային և սեռային սահմանափակումներ չկան։ Ինչ վերաբերում է առողջական սահմանափակումներին, ապա սրտի խնդիր ունեցող անձանց (օրինակ՝ սրտի անբավարարություն, առիթմիա) չի թույլատրվում մասնակցել մարզմանը, կամ միայն չափավոր՝ բժշկի թույլտվությամբ: Հղիության շրջանում նույնպես չի թույլատրվում մասնակցել մարզմանը:
Կալորիաներ
Մեկ մարզման (55 րոպե) ընթացքում այրվում է 400-600 կկալ՝ կախված օրվա ծրագրի և հաճախորդի մոտեցման ձևից: