TABATA

Կարդիո ֆիթնես

Նպատակը
Տաբատան նախատեսված է կարճ ժամանակում առավելագույն ճարպ այրելու համար։ Այն ինտենսիվ կարդիո պարապմունք է ինտերվալներով։ Պարապմունքը բաղկացած է 5 կամ 6 հատվածմերից՝ ամեն մի հատված 4 րոպե տեվողության։ Մի հատվածի ընթացքում կարող է լինել 8, 4, 2 կամ 1 վարժություն, 20 վարկյաններ աշխատանք ու 10 վարկյան հանգիստ։ Ըստ հետազոտությունների, մի կամ երկու հատվածի ժամանակ (4ից 8 րոպե)ավելի ճարպ ենք վառում քան 20 րոպե վազքի ընթացքում։ Իսկ պարապմունքի ընթացքում մարդ օգտագործում է իր առավելագույնն ուժը և հասմում արագ արդյունքերի։

Սահմանափակումներ 
տարիքային / առողջական
Տարիքային և սեռային սահմանափակումներ չկան, սրտի խնդիր ունեցող մարդկանց՝ այնպիսին ինչպիսիք են օրինակ (սրտի անբավարարություն, արիթմիա) չի թույլատրվում մասնակցել դասընթացին, կամ միայն չափավոր՝ բժշկի թույլտվությամբ: Անչափահասներին՝ մինչև 17 տարեկան, թույլատրվում է մարզվել չափավոր:

Կալորիաներ
Մեկ դասաժամի (55 րոպե) ընթացքում այրվում է 400 - 500 կկալ կախված օրվա ծրագրի և հաճախորդի մոտեցման ձեվից: Ըստ հետազոտությունների, 13 կկալ է այրվում ամեն մեկ րոպե Տաբատայի արդյունքում։