Մանկական սրահ

«ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային կենտրոնի մանկական սենյակում Ձեր երեխաներն ապահով ձեռքերում են: Մենք հոգում ենք 2-8 տարեկան երեխաների ժամանցը՝ երիտասարդ ծնողներին համալիրի բոլոր ծառայություններից լիարժեք օգտվելու հնարավորություն ընձեռելով:

Մեզ մոտ երեխաները հոգատար խնամքի ներքո են: Փոքրիկները մանկական սենյակում կարող են անցկացնել մինչև 2 ժամ անվճար ժամանակ, իսկ հաջորդող յուրաքանչյուր մեկ ժամի համար վճարվում է ընդամենը 1000 դրամ: