STRETCHING

Ստրետչինգ/ձգումներ

Նպատակը
Ստրետչինգը հատուկ մարզման ռեժիմ է, որը երկարացնում է կարճացած մկանները և մեծացնում հոդերի շարժունակությունը։ Ստրետչինգը ցանկացած մարզման մեթոդի և վերականգնման գործընթացի բաղադրիչ է։ Այն տաքացնում է մկանները, ինչը մարզումների ընթացքում կանխում է վնասվածքներ ստանալու հավանականությունը և մկանների բռնվածությունը։

Սահմանափակումներ 
տարիքային / առողջական
Մեթոդը տարիքային և սեռային սահմանափակումներ չունի։ Խորհուրդ չի տրվում մարզվել տարբեր սուր և քրոնիկական հոդային խնդիրների, մկանային ատրոֆիաների ու դիստրոֆիկ փոփոխությունների ժամանակ։

Կալորիաներ
Ստրետչինգի մարզման ընթացքում կալորիաների այրումը պայմանավորված է նրանով, թե ինչ կտրվածքով են իրականանում մարզումները։ Բացի դրանից՝ գոյություն ունեն ստրետչինգի տարբեր տեսակներ, ինչպիսիք են՝ ստատիկ, դինամիկ և այլն։ Դինամիկ և կանոնավոր ստրետչինգի ժամանակ այրվում է մոտավոր 150 կկալ։