STRONG NATIONS

Կարդիո / ուժային, ֆիթնես

Նպատակը
Ֆունկցիոնալ, բարդ կոորդինացվող ինտենսիվ պարապունք է, որն օգտագործում է միայն սեփական մարմնի կշիռը: Մեծ դեր ունի երաժշտությունը ծրագրի մեջ, յուրաքանչյուր շարժում ՝թռիչք, կքանիստ, հարված սինխրոնիզացված է երաժշտության հետ: Զարգացնում է մկանային դիմադրողականությունը, կորդինացիան, ճկունությունը, հավասարակշռությունը և ռիթմիկան: Քանի որ ծրագիրը ներառում է հարվածային էլեմենտներ, մարզվողը կոփվում է ինչպես մարմնով, այնպես էլ ոգով: Օգնում է ազատվել ավելորդ քաշից, Ակտիվ աշխատում են մարմնի բոլոր մկանային խմբերը, երկարատև մարզումը երաշխավորում է մարմնի սլացիկ կառուցվածքը:

Սահմանափակումներ 
տարիքային / առողջական
Տարիքային և սեռային սահմանափակումներ չկան, սրտի խնդիր ունեցող մարդկանց՝ այնպիսին ինչպիսիք են օրինակ (սրտի անբավարարություն, արիթմիա) չի թույլատրվում մասնակցել դասընթացին, կամ միայն չափավոր՝ բժշկի թույլտվությամբ: Հղիության շրջանում նույնպես չի թույլատրվում մասնակցել դասընթացին:

Կալորիաներ
Մեկ դասաժամի (55 րոպե) ընթացքում այրվում է 600 - 800 կկալ կախված հաճախորդի մոտեցման ձեվից: