Մարզումներ
STEP AEROBICS-Ի ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մայիս 30, 2019Ստեպ-աերոբիկան բաղկացած է խորեոգրաֆիկ շարժումներից, որոնք իրականացվում են բարձր հարթակի վրա:
Շարժումներն ուղեկցվում են երաժշտությամբ և նախատեսված են մարմնի ստորին, վերին և կենտրոնական հատվածների, ինչպես նաև սրտանոթային համակարգի աշխատանքի համար:
Ստեպ-աերոբիկայի վարժություններն ունեն մի շարք առավելություններ, որոնք կարող են օգնել ձեզ այլ մարզաձևերում և առօրյա կյանքում:
Այս տեսակի մարզման ընթացքում քայլերի և թռիչքների միջոցով Դուք մարտահրավեր եք նետում ձեր սրտանոթային համակարգին և թոքերին, քանի որ ժամանակի ընթացքում այն կարգավորում է սրտի աշխատանքը և շնչառությունը:
Կանոնավոր կարդիո վարժությունները, ինչպիսին համարվում է ստեպ-աերոբիկան, կարող են կանխարգելել արյան բարձր ճնշումը և սրտի հիվանդությունները: